Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՌԵՏԵՍ ՉԷ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Հունիս 24,2010 00:00

\"\"

Հատկապես հունիսի 18-ին Մարտակերտի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման
գծում տեղի ունեցած միջադեպից հետո շատերն են պատերազմի վերսկսում կանխատեսում: «Ես չեմ ուզում իրավիճակը շատ հոռետեսորեն գնահատել, թեեւ նման հավանականություն տեսնում եմ: Պատճառն այն է, որ թե՛ հայկական, թե՛ հատկապես ադրբեջանական կողմերը, նաեւ միջազգային հանրությունն ու ՄԽ համանախագահները խաղ են անում, որի նպատակը  ոչ թե հակամարտությունը լուծելը կամ երկու հասարակություններին հաշտեցնելն է կամ հակամարտության՝ գոնե փուլային լուծման հասնելը, այլ տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հետապնդումը: Ցավոք, Հայաստանը, շնորհիվ այս իշխանությունների, այդ խաղացողների ձեռքին մանրադրամ է դարձել: Որեւէ մեկը, այդ թվում՝ ՄԽ համանախագահող երկրները հակված չեն խնդիրը լուծելու, եւ Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդի խնդիրները նրանց այնքան էլ հետաքրքիր չեն:  Նրանք փորձում են լուծել իրենց խնդիրները: Որքանո՞վ  նրանց դիրքորոշումներն այդ համատեքստում կմերձենան,  որքանո՞վ նրանց շահերը կբախվեն՝ այլ հարց է, բայց Հայաստանն այդ գործընթացում գործոն չէ. նա անում է այն, ինչ ասում են, ու չի անում այն, ինչ չեն ասում»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել