Ըստ tert.am-ի, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից ստեղծված Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը ոգեկոչող հանձնախմբի հրավերով Թեհրանում է հայտնի թուրք գրող Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս Թաներ Աքչամը: Հունիսի 23-ին Աքչամը հանդես կգա ասուլիսով, այնուհետեւ «Հայ ակումբի» սրահում տեղի կունենա նրա հեղինակած «A Shameful act» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: