Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանում է Բ. Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը: Հյուրախաղերի կազմակերպիչներից տեղեկացանք, որ ռուս արտիստները բավական համեստ են, առանց քմահաճությունների: Միակ պահանջը՝ բժիշկ ֆոնեատորի ներկայությունն ապահովելն է եղել: Մի քանի դերասան ձայնալարերի հետ կապված խնդիր են ունեցել, ինչը շտկվել է: