Մոսկվայում ձերբակալվել են զինված հանցագործներ, ովքեր չինացի ձեռնարկատերերից թալանել էին 15,5 մլն ռուբլի: News.am-ի փոխանցմամբ, վեց հանցագործներ գործարարներից կողոպտել էին 250 հազար դոլար եւ 8 մլն ռուբլի եւ փորձել էին թաքնվել: Ձերբակալման ժամանակ հանցագործները կրակ են բացել ոստիկանների վրա: Փոխհրաձգությունից տուժել է կողոպտիչներից մեկը, իրավապահների մեջ զոհեր եւ տուժածներ չկան: Ձերբակալվել է վեց հոգի, որից երեքը Տաջիկստանի քաղաքացի է: