Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԴԵՄ ՉԻ ԵՂԵԼ ՌԴ-ԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂ ԶԵԿՈՒՅՑԻՆ

Հունիս 23,2010 00:00

Մարդու իրավունքների վիճակը Չեչնիայում, Ինգուշեթիայում եւ Դաղստանում մնում է Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական ողջ տարածքում ամենաանհանգստացնողը: Այդպիսի եզրակացություն է արձանագրվել ԵԽԽՎ-ում երեքշաբթի օրն ընդունված բանաձեւում, որի հեղինակը շվեյցարացի Դիկ Մարտին է: Զեկույցում բավականին կոշտ քննադատություն եւ ձեւակերպումներ կան Ռուսաստանի իշխանությունների հասցեին: Սակայն, ինչպես շեշտում է «Կոմերսանտը», ԵԽԽՎ ամառային նստաշրջանում մեծ սենսացիա է տեղի ունեցել՝ երկու պատճառով: Նախ՝ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է աննախադեպ քայլի եւ 14 տարիների ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել Հյուսիսային Կովկասում իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձեւին: Երկրորդ, Ռուսաստանը ակնկալում է, որ այդ նստաշրջանում վերջ կդրվի Վրաստանի հարցով բանավեճերին, որոնք մշտապես սկանդալներով եւ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու պահանջներով են ավարտվում: «Հյուսիսային Կովկասի հարցով ներկայացված զեկույցը պատմության մեջ առաջինն է, որին մենք դեմ չենք քվեարկի, թեեւ այնտեղ մեզ ներկայացված առարկությունների պակաս չկա»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, տարածաշրջանում իրավիճակը փոխվում է դեպի լավը: «Խոսքը գնում է արդեն ոչ թե մարդկային կյանքերի, այլ մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի մասին: Զեկույցում շատ փաստեր կան, որոնց տակ ես պատրաստ եմ ստորագրել»,- հայտարարել է Կոսաչեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել