Թուրքիան եւ Ադրբեջանը զենքի արտադրությամբ զբաղվող ընկերություն կհիմնեն: Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Today՛s Zaman»-ը: Ներկայումս ադրբեջանական «Azersimtel» ընկերությունը բանակցություններ է վարում նոր ընկերության կառուցվածքի եւ մասշտաբների վերաբերյալ։ Հաղորդվում է նաեւ, որ թուրքական «Mechanical and Chemical Industry Corporation» ընկերությունը զինվորական օբյեկտում մեծ մասնաբաժին կունենա։ Արտադրության առաջին փուլում ընկերությունը Ադրբեջանի զինված ուժերի համար հարձակողական զենքեր կարտադրի, իսկ մյուս փուլերում՝ նաեւ տեխնիկա ու ռազմամթերք։