Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՊԱՐՏԱԿԵԼՈՒՆ

Հունիս 23,2010 00:00

«Առավոտը» ստացել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումը՝ հանցագործության մասին: «Հասարակությունը ու ՀՀ ԳԹԿ տնօրենը («Առավոտ» թերթ, «Արտահոսք քննություններից առաջ», 09.06.10թ.) փաստում են, որ այս տարվա հիմնական դպրոցի ավարտական քննությունների թեստերն ունեցել են արտահոսք, որոնք վաճառվել են եւ հիմնական դպրոցի շրջանավարտներից ոմանք, քննությունների ժամանակ օգտվելով դրանցից, ստացել են կեղծ բարձր գնահատականներ: Ի դեպ, այս հանցագործ երեւույթի հիմնական մեղքը ՀՀ դատախազությանն է, որն անցյալ տարի չբացահայտեց երեւույթը, չհայտնաբերեց հանցագործներին, չպատժեց, դրանով նպաստեց կրթության ոլորտում անօրինական երեւույթների շարունակական արմատավորմանը եւ որոշ դպրոցներում կրթության ցածրագույն որակի քողարկմանը: Այնինչ, ձեր կառույցի դերը պետք է լինի ճիշտ հակառակը: Ավարտական քննությունների թեստերը տպագրվել են Հայաստանում, ԳԹԿ-ի տպարանում, որտեղ տեղադրված են նկարահանող տեսախցիկներ: Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն՝ 10-օրյա ժամկետում տեղեկացնել՝ 1)ինչո՞ւ դատախազությունն այս հանցավոր երեւույթի հրապարակումների մասին չի արձագանքում, 2) ի՞նչ է արել այս տարի ՀՀ դատախազությունը վերոնշյալ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Հասարակությունը պահանջում է վերջ դնել ձեր ղեկավարած կառույցի անգործությանն ու հանցագործությունները պարտակելու սովորությանը, որի պատճառով հեղինակազրկվում է մեր պետականությունը եւ կասեցվում է քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը: Սպասում ենք այս հանցագործության բացահայտմանը, հանցագործների հայտնաբերմանն ու արդարության հաստատմանը, որը նպաստելու է մեր հասարակության մեջ պետության հանդեպ վստահության վերականգնմանը»,- ասվում է հայտարարությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել