Նուբարաշեն համայնքի ցանկացած տարածք այսպիսին է: Կեղտաջրերը հոսում են բնակելի տների առջեւով, իսկ համայնքը տեր չունի, որը աղբից ու կեղտաջրերից փրկի այն: Լուսանկարում պատկերված տարածքը դեպի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհն է, ուր ամեն օր մտնում են մարդիկ, որոնք աշխատում են այդտեղ, կամ մարդիկ, որոնց հարազատները գտնվում են այդ հիմնարկում: Ողջ ճանապարհը աղբանոց է, իսկ այս աղբանոցում ձեւավորված համայնքային էլիտան չի ուզում խոստովանել իր անգործության մասին: