Տավուշի մարզի ճանապարհների եզրերին հաճախ կարելի է տեսնել ընկուզենիներին մագլցած մարդկանց: Սկսվել է կանաչ ընկույզի քաղը: Հիմնական աշխատանք եւ եկամտի աղբյուր չունեցող մարդիկ 1 կգ կանաչ ընկույզը վերավաճառողներին հանձնում են կիլոգրամը 180-200 դրամով, վերջիններս էլ պահածոներ արտադրող ընկերություններին վերավաճառում են 230 դրամով: Իսկ քաղից հետո մնում են ջարդված ճյուղեր: