Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ

Հունիս 23,2010 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» («Մոմ») նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից՝ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ ՀՀ-ում կստեղծվի «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար կծառայի որպես փորձագիտական բազա։ Խոսելով ծրագրի կարեւորության մասին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում՝ մասնավոր ներդրողների կողմից ծրագրին աջակցության պարագայում մասնակիորեն ֆինանսավորել ոլորտը։ Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը եւ տնտեսական ազդեցության գնահատումը ներկայացնող ուսումնասիրության հիմնական դրույթները, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի եւ կառուցվածքի մասին առաջարկությունը, կենտրոնի տարածքի ընտրության եւ հատկացման խնդիրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել