Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չեն տվել Սեւակ Արծրունուն անցնել սահմանը

Հունիս 23,2010 00:00

Հունիսի 21-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Սեւակ Արծրունին եւ Ռոբերտ Թաթոյանը ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Ջուլի Ֆիշերի հետ հանդիպման նկատակով մեկնեցին Թբիլիսի: Սակայն հայ-վրացական սահմանի անցակետում վրացական սահմանապահները, չներկայացնելով որեւէ պատճառաբանություն, թույլ չտվեցին Սեւակ Արծրունուն մտնել Վրաստանի տարածք: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցեց միայն Ռոբերտ Թաթոյանը, որը ներկայացրեց միջադեպի մանրամասները, ինչպես նաեւ հանձնեց ԱՄՆ կառավարությանը հասցեագրված Համակարգող խորհրդի նամակը՝ ջավախահայության խնդիրների լուծման եւ Վահագն Չախալյանի ազատ արձակմանն ուղղված վրացական իշխանությունների հետ երկխոսության մեջ միջնորդ հանդիսանալու կոչով:

Նշենք, որ հունիսի 21-ի հանդիպմանը հրավիրվել էր Համակարգող խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, սակայն վրացական իշխանությունները նախապես տեղեկացրել էին, որ թույլ չեն տալու նրա մուտքը Վրաստան:

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը գնահատում է տեղի ունեցածը որպես ԱՄՆ դեսպանատան հետ հանդիպման տապալմանը ուղղված վրացական իշխանությունների նպատակաուղղված փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել