Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈ՞Ն

Հունիս 23,2010 00:00

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով այսօր 867 հա անտառ է գտնվում ջրում, եւ եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա՝ այդ թիվը կհասնի 3,393 հա-ի: Այս մասին երեկ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա ներկայացմամբ՝ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է իրականացնել ափամերձ անտառների մաքրման, օբյեկտների տեղափոխման եւ ապամոնտաժման, ճանապարհների ամրացման աշխատանքներ։ Պարոն Մովսիսյանի վստահեցմամբ, Սեւանա լճի տարածքում 1697 շինություն կա, որոնցից պետական գրանցում ունի միայն 481-ը։ Անօրինական շինությունները, որոնց մեծ մասը շարժական է, կապամոնտաժվեն։ Ըստ Վ. Մովսիսյանի, կարգուկանոնի բացակայության հետեւանքով է, որ Երեւանի շուկաներում այսօր վաճառվում է սիգի մանրաձուկ. «Մենք գտնում ենք, որ 3 տարով Սեւանում պետք է արգելվի ձկան որսը, սակայն պետք է կատարվի կարասի եւ խեցգետնի որս։ Իսկ նախարարությունը գտնում է, որ 3 տարով պետք է ընդհանրապես Սեւանում որսն արգելվի, ինչին մենք համաձայն չենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել