Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼ

Հունիս 23,2010 00:00

Ինչ Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հետեւել ու պատժել առանց ամրագոտիների երթեւեկող վարորդներին, փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին, շատ մարդիկ փորձում են հնարավորինս հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին: Արդեն երթուղայինների վարորդներից աշխատում են կանգառից դուրս կանգառ չպահանջել, փողոցն անցնել հետիոտնի համար նախատեսված անցումով՝ կանաչ լույսի ժամանակ: Սակայն որքան էլ օրինապահ քաղաքացի լինես՝ կան դեպքեր, երբ ստիպված ես խախտել ՃԵԿ-ի կանոններն ու գլուխդ կախ՝ «զոռբայության» գնով մի կերպ հատել փողոցը հենց մեջտեղից կամ էլ երթուղայինի վարորդին խնդրել, որ լուսակրի մոտ թույլ տա դուռը բացել ու խաչմերուկում իջնել, ինչի համար նա կտուգանվի ավելի քան 30 հազար դրամ:

Ագաթանգեղոսի փողոցում կանգառը Ագաթանգեղոս-Խորենացի խաչմերուկում է: Կանգառում իջնող ուղեւորը կամ պետք է բարձրանա «Այրարատ» կ/թ-ի մոտ, որ օրենքով հատի փողոցը, կամ պետք է հասնի կրկես, որտեղ լուսակիրն այնպես է աշխատում, որ կանաչ լույսի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից մեքենաները լցվում են վրադ: Անցորդների մեծ մասը փողոցը ստիպված հատում է հենց Խորենացու խաչմերուկից: Եվ քանի որ այդ հատվածում հոծ գծեր, լուսակիր չկա՝ այստեղ էլ ստորգետնյա անցումից դուրս սլացող մեքենաներից փրկվելը, կարելի է ասել, բախտի հարց է դառնում: Եթե որոշ մարդիկ իսկապես մեծ ցանկություն էլ ունենան երթեւեկության կանոններին հետեւելու, չեն կարող այդ փողոցն օրենքով անցնելու համար անընդհատ 1 կանգառ քայլել՝ կամ վերեւ բարձրանալ, կամ իջնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել