Լրահոս
Օրվա լրահոսը

24-Ը՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Հունիս 23,2010 00:00

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացնելու է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Այդ նախագծով, որն ամենայն հավանականությամբ հունիսի 24-ին օրինական ուժ կստանա, նախատեսվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածին համապատասխան՝ հաստատել հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը, որում ընդգրկված է 24 ընկերություն՝ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ՕՐԻՖԼԵՅՄ ՔՈՍՄԵԹԻՔՍ» ՍՊԸ, «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊԸ, «ՎԵԳԵՔՈՄ» ՍՊԸ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ Հ/Ձ» ՍՊԸ, «ՄՈԿՈՆԱԹ» ՍՊԸ, «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ, «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ, «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ, «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ, «ՍԱՐԳԻՍ-ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ-ՏՈԲԱԿՈ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ» ՍՊԸ, «ԱՐՍՕՅԼ Հ/Ձ» ՓԲԸ, «ՀԱՐԴ ԼԱՅԹՍ» ՍՊԸ, «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍՊԸ, «ԳՐԱՆԴ ԿՈՄԵՐՑ» ՍՊԸ, «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ» ՍՊԸ, «ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ, «ԱՎԵՐՍ» ՓԲԸ, «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ՍՊԸ, «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել