ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 7 ընկերությունների ռեյտինգները եւ դադարեցրել է մեկ ընկերության ռեյտինգավորումը: Ինչպես «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 5 ընկերությունների ռեյտինգները պահպանվել են նախկին մակարդակի վրա, մեկ ընկերության մոտ իջեցվել է, իսկ մյուսի մոտ բարձրացվել է: Այսպես, «Անտարես» ԲԲԸ ռեյտինգը դարձել է «Գ», «Օնիկս» ՓԲԸ ռեյտինգը՝ «Գ-»-ից «Դ»: Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկը, մասնավորապես, 5 ընկերությունների ռեյտինգը չի փոփոխել, դրանք են՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ՝ «Գ», «Գլենդյլ Հիլս» ՓԲԸ՝ «Գ+», «Տիգրան Մեծ Տպարան» ՓԲԸ՝ «Գ+», «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ՝ «Գ+», «Արմենիան Քափր Պրոգրամ» ՓԲԸ՝ «Գ»: ԿԲ-ն կասեցրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ ռեյտինգավորումը, որին 2008 թվականի մարտի 14-ին շնորհվել էր՝ «Գ+» մակարդակը, ընկերության կողմից համագործակցության բացակայության պատճառով: