Երեկ ստացել ենք «ԱրմենՏելի» հաղորդագրությունը, որում, մասնավորապես, գրված էր. «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում գրեթե միաժամանակ լույս տեսան «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների մասին աղավաղված եւ ոչ ճիշտ տեղեկատվություն պարունակող միանման հրապարակումներ: Դիտարկելով վերոնշյալ փաստը որպես ֆիքսված կապի եւ դրա մատուցման մանրամասներին ԶԼՄ-ների ոչ բավարար տեղեկացված լինելու ազդակ՝ Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է. վաղուց հայտնի է, որ համակարգչի միացման ժամանակ իրականացված զանգերը չեն կատարվում հենց բաժանորդի կողմից, նման զանգերն իրականացվում են ավտոմատ կերպով վերոնշյալ համակարգչային ծրագրերի միջոցով, որոնք տեղադրվել են համակարգչում առանց բաժանորդի իմացության, կասկածելի հուսալիություն ունեցող ռեսուրսների օգտագործման ընթացքում: Այդպիսի երեւույթների պատճառ է հանդիսանում «համակարգչային հիգիենայի» կանոններին չհետեւելը. շատ օգտվողներ լուրջ չեն վերաբերվում այդ կանոններին, իսկ որոշներն էլ ընդհանրապես չգիտեն դրա մասին: Ընկերությունն իր կողմից առաջարկում է միջազգային եւ միջքաղաքային զանգերի արգելափակման անվճար ծառայություններ, իսկ սոցիալական ռազմավարության շրջանակում իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված հասարակության իրազեկման բարձրացմանը: Հաճույքով կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում նմանատիպ վիրուսներից տուժած քաղաքացիների բողոքները նվազել են տասնյակ անգամ: Որոշ անպատասխանատու մարդկանց հայտարարություններ այն մասին, որ իբրեւ միջազգային իրավապահ կազմակերպություններ ներառված են եղել ընկերության գործունեության կամ բաժանորդների հաշիվների գումարների ներման գործընթացում, չեն համապատասխանում իրականությանը եւ հիվանդ երեւակայության արդյունք են: Որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի նմանատիպ անհեթեթ պնդումներին, Ընկերությունը մտադիր է դիմել Ինտերպոլ պաշտոնական բացատրության համար եւ պատասխանը ներկայացնել հանրությանը: «ԱրմենՏել» ընկերությունը, այնպես՝ ինչպես իր բաժանորդները, խորապես հետաքրքրված է նման խարդախությունները հնարավորինս արագ հայտնաբերելու եւ վերացնելու հարցում: Ինտերնետ վիրուսների կողմից կոմերցիոն համարներին կատարված զանգերից ստացված գումարը Ընկերությունը վճարում է միջազգային օպերատորներին: Հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին հրաժարվել dial-up տեխնոլոգիայից եւ օգտվել մեգաբայթային սակագնային փաթեթների ծառայությունից: Մենք առաջարկում ենք գերարագ ինտերնետ եւ երաշխավորում, որ այս ծառայությունից օգտվողները չեն բախվի ոչ ցանկալի աստղաբաշխական գումարի հետ, որն առաջացել է առանց վերջիններիս իմացության վիրուսային ծրագրերի միջոցով իրականացված զանգերի դիմաց»: