Լրահոս
Օրվա լրահոսը

Խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ

Հունիս 23,2010 00:00

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի խափանման միջոցը՝ կալանքը ընտրելու մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը մտադիր է Վերաքննիչի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում՝ հայտարարելով, որ թեեւ Վճռաբեկից որեւէ ակնկալիք չունի, բայց դա անհրաժեշտ է հայաստանյան ներպետական ատյանները սպառելու եւ ՄԻ Եվրոպական դատարան դիմելու համար:

Հիշեցնենք, որ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել էր մայիսի 31-ին, Ազատության հրապարակի տարածքում, իսկ հունիսի 3-ին նրան խուլիգանության մեղադրանք էր ներկայացվել, եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել էր երկամսյա կալանքը: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Մելանյա Առուստամյանը հայտարարել է, թե իր վստահորդին կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ խուլիգանությունը ծանր հանցագործություն չէ։ Պաշտպանի խոսքով, դատարանը հաշվի չի առել ո՛չ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների տված երաշխավորությունը, ո՛չ էլ Քիրամիջյանի առողջական վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել