Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է

Հունիս 23,2010 00:00

Հայաստանի միգրացիոն ծառայությունը հերքել է Ադրբեջանի փախստականների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հայտարարությունը, թե Հայաստանից Ադրբեջան են գաղթել 250 հազար փախստականներ: «Հայաստանից Ադրբեջան են արտագաղթել ոչ թե 250 հազար, այլ 165 հազար էթնիկ ադրբեջանցիներ»,- news.am-ին հայտնել են Միգրացիոն ծառայությունից: «Ընդ որում՝ նրանք, ի տարբերություն Ադրբեջանից բռնագաղթված էթնիկ հայերի, Հայաստանը թողել են խաղաղ պայմաններում, հնարավորություն ունենալով ոչ միայն տանել իրենց գույքը, այլեւ վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանները: Ավելին, Հայաստանի իշխանությունները 1989թ.-ին 14 հազար 500 ադրբեջանական ընտանիքների փոխհատուցում են տվել բնակարանների եւ գույքի դիմաց, ինչը գումարային արժեքով կազմել է 110 մլն ԱՄՆ դոլար»,- նշել են Միգրացիոն ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել