Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋ ԴՆԵԼ «ԼԱՑԿԱՆ» ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ

Հունիս 23,2010 00:00

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը երեկ կարծիք է հայտնել, որ «արցախյան հակամարտություն» կոչված գործընթացը նոր փուլ է թեւակոխում: «Նման գործողությունները կարող են աստիճանաբար աճող պրոգրեսիայի տեսք ընդունել»,- ասել է նա՝ նկատի ունենալով ադրբեջանական կողմի իրականացրած վերջին դիվերսիան: Նա համամիտ չէ մեծամասնություն կազմող այն տեսակետի հետ, թե լուրջ ոչ մի բան չկա, թե դա հերթական սադրանքն է: Այնուհանդերձ, նա նկատում է, որ այս ամենը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ իրադրությունը ճիշտ գնահատելու մղի: Մասնավորաբար, Հայաստանը պետք է փոխի իր քարոզչական մոտեցումները. «Հայաստանում լացկանության, սերիալների, որբերի, ողբերի… այն քարոզչությունը, որն անում են հեռուստատեսությունները, քանդում է հայոց տունը: Իմ գնահատականով՝ դա հակապետական գործ է: Լարված իրադրության պայմաններում թմրեցնել ժողովրդին անթույլատրելի է, իսկ տգիտությամբ դաստիարակելը՝ արդեն հանցագործություն»: Քաղաքագետն անբավարար է գնահատել նաեւ հայկական երկու կողմերի ռեակցիան Ադրբեջանի գործողություններին. «Ադրբեջանի համար գլխավորը Հայաստանի հարցը փակելն է. նրանք ժամանակ են ձգում՝ լավ զինվելու համար»,- վստահ է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել