Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Հունիս 22,2010 00:00

Սոֆիայում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի համար նշանավորվեց երեք ոսկե մեդալով: Գերծանր՝ +105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը, որ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ մրցավայր էր մեկնել իր մեկնարկից ընդամենը երկու օր առաջ, պոկեց 180 կգ, հրեց 212 կգ եւ երկամարտի 392 կիլոգրամով հռչակվեց աշխարհի երիտասարդների չեմպիոն:
Դեռ օրեր առաջ «Առավոտը», համեմատելով այս քաշայինների ներկայացրած նախնական պատվերները, նշել էր, որ մեր մարզիկի հայտն անհամեմատ բարձր էր մրցակիցների ներկայացրածներից: Ու 20-ամյա հայ դյուցազնը լիովին ապացուցեց իր առավելությունը մյուսների նկատմամբ: Ռուբենի երկամարտի ցուցանիշը 12 կիլոգրամով ավելի է երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ռուսաստանցի Զաուրբեկ Նանիեւի արդյունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել