Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր կանգնենք «ոչ»-ին»

Հունիս 22,2010 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության կազմակերպած համերգը չկայացավ՝ «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի կողմից Երեւանի քաղաքապետին հասցեագրված գրության հիմնավորմամբ, ըստ որի՝ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքին:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նախաձեռնության անդամներն ու համերգին մասնակցելու համաձայնություն տված երաժիշտներից մի քանիսը հանդիպեցին լրագրողների հետ:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին նույն հրապարակում համերգի բեմի մոնտաժման աշխատանքներ են ընթանում. «Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը ընդունում է այն դիմումները, որոնք գտնում է իրեն հաճելի եւ նպատակահարմար: Մոնտաժման աշխատանքներն արդեն խոսում են այն մասին, որ այդ տարածքում իրականացվող զանգվածային ոչ մի իրադարձություն չի կարող խանգարել կինոթատրոնի բնականոն աշխատանքին»:
Երգահան-երգիչ Վահան Արծրունին մեղադրեց իր որոշ անտարբեր կոլեգաների. «Շատերը չարձագանքեցին այս նախաձեռնությանը՝ ավարտած լինելով հայկական դպրոցներ: Ծանոթներիս մեծամասնությունը ռուսական կրթություն ունի, ինչպես եւ ինքս: Թվում է, պիտի դեմ չլինեինք օտարալեզու դպրոցներին, մինչդեռ հակառակն է: Մյուս կողմից էլ, այն արվեստագետները, ովքեր կրթվել եւ դաստիարակվել են ազգային դպրոցներում, որոշել են, որ իրենց երեխաները պետք է ռուսական կամ անգլիական կրթություն ստանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել