Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում փորձում են քրդերի հետ «լեզու գտնել»

Հունիս 22,2010 00:00

Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայում քրդերը հարձակումներ են գործում թուրք զինվորականների վրա: Այսպես, երկրի Էլազըղ նահանգում հունիսի 19-ի գիշերը քուրդ զինյալները զինված հարաձակում էին իրականացրել զինվորական անցակետի վրա։ News.am-ի մատուցմամբ, բախման ընթացքում սպանվել էր 1 թուրք զինվորական։ Անմիջապես բախման վայր էին ժամանել լրացուցիչ զորամիավորումներ եւ ռազմական ուղղաթիռներ։
Միայն հունիսի լույս 20-ի գիշերը, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգի Շեմդինլի շրջանում տեղակայված թուրքական զորամասի վրա PKK-ի զինյալները 3 կետից համաժամանակյա հարձակում էին գործել։ Արյունալի բախումը տեւել էր 5 ժամ, որի ընթացքում զոհվել էր 11 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 16-ը։
Հունիսի 20-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Վանում մասնակցել է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների կողմից սպանված 11 թուրք զինվորականի համար կազմակերպված սգո միջոցառմանը, այնուհետեւ այցելել է այն զորամասը, որի վրա հարձակում էին կազմակերպել քուրդ զինյալները: Վան այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետին ուղեկցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, փոխվարչապետն ու այլ պաշտոնյաներ: Այն տարածքները, որտեղ այցելել է Թուրքիայի վարչապետը, օդից վերահսկել են միանգամից մի քանի ռազմական «Կոբրա» ուղղաթիռներ։ Արդեն հունիսի 21-ին տեղի ունենալիք Անվտանգության խորհրդի նիստից հետո Թուրքիայի նախագահը նախագահական պալատ է հրավիրել խորհրդարանական ընդդիմադիր 3՝ «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների ղեկավարներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել