Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլումբիայի նախագահ դարձավ պաշտպանության նախկին նախարարը

Հունիս 22,2010 00:00

Կոլումբիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել երկրի իշխող Ազգային միաբանության սոցիալական կուսակցության թեկնածու, Կոլումբիայի պաշտպանության նախկին նախարար Խուան Մանուել Սանտոսը (նկարում): ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով, նա հավաքել է կոլումբիացի ընտրողների 69,06 տոկոսի վստահության քվեն: Նրա մրցակից, Կանաչների կուսակցության առաջնորդ Անտանաս Մոկուսը հավաքել է 27,52 տոկոս ձայն: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 30 մլն կոլումբիացիներից ընդամենը 13 մլն 335 հազարը: Հանրապետության փոխնախագահ է ընտրվել Անխելինո Գարսոնը: Նորընտիր նախագահ Սանտոսը, որը Կոլումբիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է ու նախկինում զբաղեցրել է երկրի մի քանի նախարարությունների ղեկավարի պաշտոնները, որպես Կոլումբիայի նախագահ՝ իր լիազորությունները կստանձնի օգոստոսի 7-ին:
Իր համակիրների առաջ ելույթ ունենալով՝ նորընտիր նախագահը աջակցության համար շնորհակալություն է հայտնել կոլումբիացիներին, նաեւ երկրի գործող նախագահ, ընտրություններում իրեն աջակցած Ալվարո Ուրիբային՝ նրան անվանելով «հանրապետության 200-ամյա պատմության ընթացքում ամենալավ նախագահը»: Սանտոսը նաեւ հայտարարել է, որ իր կառավարությունը կիրականացնի հստակ սոցիալական քաղաքականություն, որն ուղղված կլինի աղքատության դեմ պայքարին եւ վերջնական պարտության կենթարկի ձախ ծայրահեղական զինված խմբավորումներին: Սանտոսը, որը տնտեսական ազատականության կողմնակից է, երկրի բնակչությանը խոստացել է ստեղծել նոր աշխատատեղեր, եւ աղքատությունից դուրս բերել 4 միլիոն կոլումբիացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել