Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻԿԵՏ՝ ԱԺ-Ի ԴԻՄԱՑ

Հունիս 22,2010 00:00

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ առավոտյան ժամը 10-ին պիկետ է սկսել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: news.am-ի փոխանցմամբ, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում մի քանի երիտասարդներ թռուցիկներ են բաժանել անցորդներին: Նախաձեռնությունը նաեւ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված շարժման նպատակների հետ համերաշխության համերգը արգելվեց քաղաքապետարանի կողմից՝ օրենսդրությամբ չսահմանված պատճառաբանությամբ»:
Այսօր հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը:
Նախաձեռնությանը միացած արվեստագետների ասուլիսի մասին կարդացեք 12-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել