Գնահատման եւ թեստավորման կենտրոնից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ մաթեմատիկա առարկայից միասնական քննության հայտ է ներկայացրել 9290 դիմորդ, քննությունից բացակայել է 445 մարդ: Մաթեմատիկայի միջին միավորը 10,03 է, 17,5-20 միավոր է ստացել 474 դիմորդ (5,36%), 13,5-17,25 միավոր՝ 1121 (12,67%) դիմորդ, 7,5-13,25 ստացել է 4994 մարդ, այսինքն՝ դիմորդների 56,47%-ը: 2256 երեխա կամ 25,51%-ը դրական միավորի շեմը չի հաղթահարել: Փաստենք, որ հայերենից «կտրվել» էր 10,89%-ը կամ 1171 դիմորդ, այսինքն՝ ավելի քիչ, քան մաթեմատիկայից, սակայն վերջինիս աղմուկն ավելի քիչ էր, քան հայոց լեզու եւ գրականություն առարկայինը: Մաթեմատիկայի մասնագետները ծեծկռտուքով քննարկումներ չկազմակերպեցին: