Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Հունիս 22,2010 00:00

Չինաստանում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 46 մարդ: News.am-ի մատուցմամբ, պայթյունը տեղի է ունեցել հունիսի 21-ի գիշերը՝ Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հենան նահանգի Փինդինշան քաղաքի ստորգետնյա պահեստում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի հետեւանքով 46 հոգի արգելափակվել է: Վթարի պահին հանքում գտնվել է 72 հանքափոր: Նրանցից վեցին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ հանքահորից: Եվս 20 մարդ փրկվել է փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ: Վթարի պատճառը ածխի արդյունահանման ժամանակ օգտագործվող պայթուցիկ սարքի դետոնացիան է եղել: Դրա հետեւանքով հանքի օդը թունավորվել է, ինչն էլ հանգեցրել է հանքափորների մահվանը:
Պաշտոնական տվյալներով, 2009թ. սկսած, Չինաստանի հանքերում վթարներից զոհվել է 2631 մարդ:
Չինաստանում 32 մարդ էլ զոհվել եւ 86-ը անհետ կորել է երկրի հարավային նահանգներում մեկ շաբաթից ավելի շարունակվող հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով: 800 հազար մարդ տարհանվել է անվտանգ վայրեր: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ եղանակը առաջիկա օրերին չի փոխվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել