Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԸ ԿԲՌՆԱԳԱՆՁՎԻ

Հունիս 22,2010 00:00

Իջեւանի քաղաքապետարանի բջջային հեռախոսահամարների փաթեթի ունեցած 9 միլիոն 870 հազար դրամի պարտքի համար «Ղ- Տելեկոմ» (ՎիվաՍել) ՓԲԸ-ն դատի էր տվել քաղաքապետարանին: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը (նստավայրը՝ քաղաք Բերդ) պարտքը մարելու համար մինչեւ ապրիլի 30-ը ժամանակ էր տվել քաղաքապետարանին: Այս գործով դատավարությունը սկսվել էր ապրիլի 30-ին եւ մի քանի անգամ ընդհատվել: Հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Իջեւանի քաղաքապետարանից՝ հօգուտ «Ղ-Տելեկոմի», բռնագանձել 8 միլիոն 522 հազար դրամ: Պարտքի մի մասն այս ընթացքում մարվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել