Ուրբաթ օրը երեկոյան արդարադատության նախարարության դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցից «Վարդաշեն» ՔԿՀ են տեղափոխել 3,5 տարվա ազատազրկման դատապարտված՝ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Նրան տեղափոխել են 11 հոգանոց մի խուց, ինչը նշանակում է, որ Հացպանյանը քնելու տեղ չունի, քանի որ ՔԿՀ-ի գերծանրաբեռնվածության պատճառով կալանավորները քնում են «հերթով»: Նշենք, որ Հացպանյանը ազատազրկման վայրում կգտնվի մինչեւ 2012թ. մայիսի 7-ը: