Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

HSPA 3G ՑԱՆՑԸ ՎԱՂՈՒՑ Է ԳՈՐԾՈՒՄ

Հունիս 22,2010 00:00

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների, եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ընկերությունը դեռեւս 2009 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում պաշտոնապես ազդարարել է HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող իր 3G ցանցի կոմերցիոն մեկնարկը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ HSPA-ն բաղկացած է երկու տեխնոլոգիական մասերից՝ HSDPA (թրաֆիքի ներբեռնման համար) եւ HSUPA (թրաֆիքի վերբեռնման համար), որոնց արագությունները կազմում են համապատասխանաբար՝ մինչեւ 7.2 Մբ/վրկ HSDPA-ի եւ մինչեւ 1.83 Մբ/վրկ՝ HSUPA-ի համար: Ավելի ուշ HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող 3G ցանցը ընդլայնվել է, եւ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի կողմից 2009թ. հոկտեմբերի 27-ին հայտարարվել է Հայաստանի բոլոր մարզերում դրա կոմերցիոն մեկնարկը: Իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներով: ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի բաժանորդներից HSPA-ի տեխնոլոգիայով ծառայություններից օգտվելու համար լրացուցիչ գումար չի գանձվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել