Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՁՈՐԱԳԵՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 22,2010 00:00

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրում (Ձորագետ գյուղի մոտ) փլուզված հենապատի եւ հողային պաստառի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով հունիսի 22-ից, ժամը 9:00-ից 10 օրով կդադարեցվի ավտոտրանսպորտային երթեւեկությունը: Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության՝ միջպետական այդ ճանապարհահատվածի վերականգնման ընթացքում կսահմանվեն տրանսպորտային երթեւեկության այլընտրանքային երթուղիներ հետեւյալ ուղղություններով՝ Երեւանից Վրաստանի սահման (Բագրատաշեն) ուղեւորվելու համար կգործի Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն երթուղին, իսկ Վանաձորից Վրաստանի սահման (Բագրատաշեն) ուղեւորվելու համար՝ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ ՀՀ-ՈՒՄ
Իրանը տնտեսական կապերի ընդլայնման նպատակով պատրաստվում է Հայաստանում առեւտրային կենտրոն բացել:Նախագծի արժեքը կկազմի 4,5 մլն դոլար, հայտնում է news.am-ը՝ հղում կատարելով իրանական Mehr գործակալությանը:Իրանի առեւտրի աջակցման կազմակերպության տնօրեն Բաբաք Աղվանին հայտարարել է, որ Իրանը առեւտրային 7 կենտրոններ կբացի նաեւ Տաջիկստանում, Կաթարում, Սենեգալում, Աֆղանստանում, Սուդանում եւ Հարավային Աֆրիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել