Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կլինի առաջին դիրքերում

Հունիս 22,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հունիսի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը Մարտակերտի ուղղությամբ մտել է ԼՂ պաշտպանական դիրքեր, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է  չորս զինծառայող, եւս չորսը՝ վիրավորվել: Հարձակվողները տվել են մեկ զոհ: Իսկ հունիսի 20-ին, դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը ողջ սահմանի երկայնքով խախտվել է 284 անգամ: Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ցինիկ փաստը եւ ցավակցում զոհերի հարազատներին: Մի կողմ թողնելով վարչախմբի հանցավոր քաղաքականության հետեւանքով հրադադարի՝ ավելի ու ավելի փխրուն դառնալու պատճառները եւ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր սկզբունքային դիրքորոշումը՝ Հայ ազգային կոնգրեսը միաժամանակ հայտարարում է, որ ռազմական վտանգի դեպքում վճռականորեն կանգնելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար պայքարի առաջին դիրքերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել