Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ

Հունիս 22,2010 00:00

Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինում նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահի, ինչպես նաեւ Տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանրապետության ղեկավարը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել