«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէր կարող դրական որեւէ բան սպասել պետերբուրգյան հանդիպումից: Իսկ այս իրավիճակում միջազգային հանրությունն ու հատկապես Եվրամիության երկրները պետք է խստացնեն իրենց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, այլապես ցավալի արդյունքների ականատես կլինենք»,- երեկ մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ ցավակցություն հայտնել մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ադրբեջանական սադրանքին զոհ դարձած զինծառայողների հարազատներին: