Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

Հունիս 22,2010 00:00

«Անհնար է որեւէ բան որոշել առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, հատկապես, որ դա նախատեսված է կարգավորման հարցով Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Բանակցություններին ԼՂ ներկայացուցիչների մասնակցության կարեւորության ու անհրաժեշտության մասին բազմիցս հրապարակայնորեն արտահայտվել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնեմ, որ 1994թ. Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հաշտությունը նույնպես համաձայնեցվել է ղարաբաղյան կողմի հետ եւ ստորագրվել նրանց կողմից: Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության եւ ստորագրության ոչ մի համաձայնություն իմաստ չունի»,- ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել