Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱՐ՝ ՏՈՆ ՕՐՈՎ

Հունիս 22,2010 00:00

\"\"

Երեկ, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի վրա «Մերսեդես E-240» մակնիշի 16 ՍՕ 982 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից, հարվածել ճամփեզրի ծառին, այնուհետեւ՝ բետոնե արգելապատնեշին, իսկ հետո ուժեղ հարվածի հետեւանքով մեքենան օդ է բարձրացել, բախվել գազալցակայանի տարածքում գործող վագոն-տնակ ճաշարանի տանիքին եւ «վայրէջք» կատարել ճաշարանի հետեւում գտնվող ջրանցքում, եղեգների մեջ: «Առավոտի» տեղեկություններով, վարորդը՝ Արարատի մարզի Արեւշատ գյուղի 22-ամյա բնակիչ Երվանդ Արամայիսի Բաբայանը, եւ ուղեւորը՝ երիտասարդ մի աղջիկ, որի ինքնությունը դեռեւս պարզված չէ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում հրշեջ ծառայությունը եւ շտապօգնությունը աշխատանք էին տանում, կողքով անցավ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների շարասյունը, որը Երեւանից մեկնում էր Արարատի մարզ: Մեր տեղեկություններով՝ շարասյունը պետք է կանգ առներ Արտաշատում, որտեղ էլ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ եւ ողջ գեներալիտետով, «Նոր Արտաշատ» համալիրում նշելու էին ՀՀ ոստիկանության ներքին զորքերի կազմավորման 18-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել