Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաակտիվ ֆուտբոլասերները գեղեցկուհիներն են

Հունիս 19,2010 00:00

\"\"

Ֆուտբոլը գեղեցիկ է ոչ միայն գոլերով, այլեւ տրիբունաներում տեղ զբաղեցրած երկրպագուներով: Առանց հանդիսատեսի՝ ֆուտբոլային խաղը մի տեսակ տխուր է լինում: Իսկ երբ խոսքն աշխարհի առաջնության մասին է, 12-րդ խաղացողը առանձնահատուկ հմայք է պարգեւում ցանկացած հանդիպման՝ այն վերածելով իսկական տոնակատարության:
Ամբողջ աշխարհում վաղուց ֆուտբոլային երկրպագուների մեջ բավականին ակտիվ են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Եվ կարեւոր չէ, նրանք ֆուտբոլից հասկանո՞ւմ են, թե՞ ոչ: Սիրելի թիմի խաղին ներկա լինելը նրանց համար հաճելի ժամանց է: Իսկ ո՞ր ֆուտբոլիստը չի ցանկանա գեղեցկուհիների աչքին խաղադաշտում լավ երեւալ:
Աշխարհի այս առաջնության խաղադաշտերի տրիբունաներում էլ կանանց եւ աղջիկների պակաս չկա: Յուրաքանչյուրը հանդիպման գալիս է յուրովի նախապատրաստված՝ իր երկրի պետական դրոշի գույներով զարդարված, խորհրդանիշներով «զինված» կամ, պարզապես, սովորական հագնված:
Վերջերս Հարավ-Աֆրիկյան Հանրապետության թերթերից մեկը տպագրել էր մի կրքոտ գեղեցկուհի երկրպագուի լուսանկարներ: Այնուհետեւ այդ լուսանկարներն արտատպեցին այլ թերթեր, իսկ կայքերը դրանք տեղադրեցին իրենց էջերում: Ու այդ աղջիկը դարձավ առաջնության ամենահայտնի երկրպագուն (նկար 1):
Իսկ երբ որոշեցին գտնել նրան, պարզվեց, որ նա պարագվայցի հայտնի մոդել
Լարիսա Ռիկելմեն է:

\"\" \"\"
\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել