ՀԱՀ-ում առաջին գոլը ՀԱՀ-Մեքսիկա հանդիպման ժամանակ խփել է աֆրիկացիների կիսապաշտպան Սիվիֆե Շտաբալալան: Սա երրորդ դեպքն է, որ առաջին գոլի հեղինակ է դառնում Սեւ աշխարհամասի ներկայացուցիչը: Ավելի վաղ աչքի են ընկել կամերունցի Օմամ Բիյիկը (1990թ.) եւ սենեգալցի Բուբա Դիոպը (2002):
ՀԱՀ-Մեքսիկա խաղը վարող ուզբեկստանցի Ռավշան Իրմատովը երկրորդ մրցավարն է Ասիայից, որին վստահվել է այդ պատիվը:
Աշխարհի առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը մեքսիկացի Կուատեմոկ Բլանկոն է: Մեկնարկային խաղի օրը նա 37 տարեկան 145 օրական էր: Իսկ ամենատարեց դարպասապահը ավստրալացի Մարկ Շվարցերը՝ 37 տարեկան, 250 օրական:
Հայտնի է նաեւ ամենաերիտասարդ ֆուտբոլիստի անունը, որը 18 տարեկան եւ 120 օրական դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն է:
ՀԱՀ-ի գլխավոր մարզիչ, բրազիլացի Կառլոս Ալբերտո Պարեյրան առաջինը դարձավ, ով այդ ղեկին գտնվել է աշխարհի վեց առաջնություններում: Պարեյրան գլխավորել է հինգ ազգային հավաքական. Քուվեյթ՝ 1982 թ., ԱՄԷ՝ 1990, Բրազիլիա՝ 1994, 2006, Սաուդյան Արաբիա՝ 1998, ՀԱՀ՝ 2010:
Ուրուգվայցի կիսապաշտպան Նիկոլաս Լոդեյրոն կարմիր քարտի արժանացած առաջին ֆուտբոլիստը դարձավ: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը 20 րոպե:
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը դարձավ այս մրցաշարի առայժմ ամենաարագ գոլի հեղինակը: Ջերարդն աչքի ընկավ արդեն 4-րդ րոպեին:
Սերբերի կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը առաջինն է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ, որ եզրափակիչ մրցաշարերում հանդես է եկել երեք տարբեր հավաքականներում: 1988-ին դա Հարավսլավիան էր, 2006-ին՝ Սերբիա եւ Չեռնոգորիան, իսկ հիմա՝ Սերբիան:
Մեկնարկային խաղը Իսպանիայի համար հոբելյանական էր աշխարհի առաջնությունում՝ 50-րդը, որը նրանք ձախողեցին: Իսպանիայի հավաքականն ամենաթանկն է աշխարհի առաջնությունում: Թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 650 միլիոն եվրո է: