Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ԱՂԵՏԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԻ ԿՈՐԾԱՆԻՉ

Հունիս 19,2010 00:00

\"\"Հարավային Կորեայում F-5F BBC կործանիչ ինքնաթիռի աղետի ենթարկվելու արդյունքում երկու օդաչու է զոհվել: Պաշտոնական տվյալներով, ինքնաթիռը Կաննին քաղաքի ավիահենակետի մոտ վարժական թռիչքի ժամանակ ընկել է ծովը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունցել ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ ինքաթիռն անհետացել է հաղորդիչի էկրանից: Կործանիչի աղետի ենթարկվելու պատճառը հայտնի չէ: Վթարի վայր են ժամանել որոնողափրկարարական խմբեր: «Reuters»-ը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, փոխանցում է, թե Հարավային Կորեայի իշխանությունները բացառում են տեղի ունեցածին Հյուսիսային Կորեայի առնչությունը:
Ի դեպ, համանման մի պատահար էլ Հարավային Կորեայում տեղի էր ունեցել այս տարվա մարտին. F-5F կործանիչի աղետի ենթարկվելու արդյունքում այն ժամանակ զոհվել էր երեք օդաչու, ինչից հետո այդ տիպի կործանիչների բոլոր թռիչքները դադարեցվել էին՝ դրանց տեխնիկական անվտանգությունը ստուգման ենթարկելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել