Լեհաստանում հունիսի 18-ին ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Պետության ղեկավարի աթոռին հավակնում է 10 հոգի: Հիմնական մրցակիցները Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին (ձախից) ու ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ, Լեհաստանի նախկին նախագահի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին են (աջից):
News.am-ի մատուցմամբ, նախագահական քարոզարշավը Լեհաստանում սկսվել էր դեռ երկու ամիս առաջ: Վերջին օրը, որ կարելի է օգտագործել քարոզչության համար, Կոմորովսկին հանդիպելու է Օլշտինի եւ Սոպոտի ընտրողների հետ: Հունիսին նրա վարկանիշը տատանվում էր 41-48%-ի սահմաններում: Իսկ Կաչինսկին, որը հունիսի 18-ին դարձել է 61 տարեկան, կայցելի եղբոր՝ Սմոլենսկում ավիավթարի արդյունքում զոհված նախագահ Լեհ Կաչինսկու գերեզմանին: Թեկնածու Յարոսլավ Կաչինսկու վարկանիշի լավագույն արդյունքն այս քարոզարշավի ընթացքում 36%-ն է:
Հունիսի 19-ին հանրապետության տարածքում «լռության օր» է: Հունիսի 20-ին Լեհաստանում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ: