Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը «շիզոֆրենիկ մոտեցում» ունի

Հունիս 19,2010 00:00

\"\"Իրանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումը «մի քիչ շիզոֆրենիկ է»՝ «Newsru-Israel»-ի մատուցմամբ, հանդես գալով Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ Սենատի սպառազինությունների հարցով հանձնաժողովում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Նա շեշտել է, թե Մոսկվան Թեհրանի հետ ակտիվորեն համագործակցում է կոմերցիոն ոլորտում եւ դրանով հանդերձ երկար տարիներ ռուսական ղեկավարությունը Իրանին ընկալում է որպես տարածաշրջանում ամենալուրջ սպառնալիքը:
Գեյթսի ասելով, Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը երեք տարի առաջ ասում էր, որ Մոսկվան Իրանին համարում է Ռուսաստանի ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը, ու «չնայած դրան՝ նրանք (ռուսները) պաշտպանում են Իրանում իրենց կոմերցիոն շահերը, որոնք արդեն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն»:
Ռոբերտ Գեյթսը, որը երբեւէ լինելով Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար աշխատող, իր պաշտոնավարման ընթացքում զբաղվել է Խորհրդային Միության քաղաքականության վերլուծությամբ, հայտարարել է, թե Ռուսաստանը ավանդաբար փորձում է «հավասարակշռություն պահպանել» այս երկու տրամագծորեն հակառակ հիմնախնդիրների միջեւ՝ ցանկանալով ապահովել իր կոմերցիոն շահերն ու միաժամանակ խուսափել սպառնալիքից: «Նրանք հերքում են այն սպառնալիքը, որ ներկայացնում է Իրանը, բայց ինչ վերաբերում է կոմերցիոն հնարավորություններին՝ նրանք եզակի չեն, եւ Ռուսաստանի նմանների կարելի է գտնել նաեւ Եվրոպայում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել