Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Հունիս 19,2010 00:00

Վերջին մեկ տարում մի քանի անգամ անդրադարձել ենք Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհի՝ Վազաշեն գյուղի մատույցներում սողանքից փլուզված հատվածին: Վերջին անգամ այս տարվա ապրիլի 4-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը 210 միլիոն դրամ էր հատկացրել ճանապարհը տեսքի բերելու եւ 197 միլիոն՝ ասֆալտապատելու համար:
Մայիսի 20-ից սկսել են 1350 մ երկարությամբ նոր ճանապարհի կառուցապատման աշխատանքները: Ճանապարհի շինարարությունից զատ, ճամփի եզրին ջրատարներ են կառուցվում: Աշխատանքներն իրականացվում են առանց ավտոմեքենաների երթեւեկը դադարեցնելու: Ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Արծրուն Փիրումյանը «Առավոտին» հայտնեց, որ ճանապարհը վերջնական տեսքի կգա հունիսի 20-25-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել