Տավուշի մարզում տարաբնույթ խոսակցություններ են տարածվել մարզպետ Արմեն Ղուլարյանի գտնվելու վայրի վերաբերյալ: Մի վարկածով՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը Տանզանիայում է, ուր Ռոբերտ Քոչարյանի օրինակով գազանների որս է անում: Այլ զրույցներով՝ նա ՀԱՀ-ում հետեւում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Հունիսի 11-ից մարզպետը բացակայում է, իսկ այդ ընթացքում մարզում Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումները, այդ թվում՝ մարզպետարանում: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ Արմեն Ղուլարյանը իսկապես Տանզանիայում է, բայց ոչ որսի: Նա Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի պատվիրակության կազմում ուսուցողական-ճանաչողական այցով է աֆրիկյան այս երկրում եւ Հայաստան է վերադարձել երեկ: