Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ ԿԱՄ «ՏԷՑ-Ի ԿՌՈՒԳ»՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հունիս 19,2010 00:00

Հունիսի 4-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում ծննդյան հոբելյանի ժամանակ վեճ է բռնկվել տեղացիների ու Զորական գյուղի բնակիչների միջեւ: Զորականում ապրում են իր զորավարներով հռչակավոր Չարդախլու գյուղից Նոյեմբերյանի շրջան վերաբնակվածները: Վեճի առիթը երաժշտությունն է եղել, մասնակիցների մի մասը ցանկացել է նոր պատվերներ տալ երաժիշտներին, մյուսներն էլ պնդել են, թե «երաժշտական մասն ավարտված է»: Վեճը շարունակվել է հաջորդ օրը: Հակամարտության մասնակիցները հանդիպել են «չեզոք գոտում»՝ Այրումի նախկին սառնարանային տնտեսության տարածքում: Այրումյան «ռազբորկայի» արդյունքում երկու հոգի դանակահարության ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի, երկուսը՝ միջին ծանրության վերքերով՝ Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղից էլ՝ Ալավերդու եւ Իջեւանի բուժհիմնարկներ: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկուսից ավելի անձանց դիտավորյալ մարմնական վնասվածքներ պատճառելը, պատիժը՝ 5-10 տարի ազատազրկում): Գործով քննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել