Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 19,2010 00:00

2010թ. հունվարի 1-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 18 դեպք, բացահայտվել է 16-ը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 29 դեպքից բացահայտվել է 19-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 7 դեպքն էլ բացահայտվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել