Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Հունիս 19,2010 00:00

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 14-14.30-ը տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հեկտար կարտոֆիլի, 30 հեկտար կաղամբի, 60 հեկտար ցորենի եւ գարու ցանքատարածքները: Նույն օրը ժ. 15.40-15.55-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ հատվածում, իսկ 19.30-19.45-ը՝ ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց ձորի մարզի Արենի եւ Աղավնաձոր համայնքներում: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ: Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով վարարել է Տանձուտ գետի վտակը, խցանվել է Շահումյանի գյուղամիջյան ջրատարը, ափերից դուրս եկած ջուրը ողողել է մոտակա ցանքատարածքները: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը եւ ամռանը անձրեւից եւ կարկուտից արդեն տուժել էին Արարատը, Կոտայքը, Սյունիքը, Լոռին, Տավուշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել