Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օձի խայթոցով իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող 27-ամյա Արբակ Ներսիսյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ բուժկենտրոնի հաղորդումից 3 օր հետո՝ հունիսի 16-ին Ա. Ներսիսյանի հայրը ոստիկանությունում հաղորդում է տվել ու տեղեկացրել, որ հունիսի 6-ին, ժ. 13.00-ի սահմաններում, Գառնի գյուղում գտնվող իրենց այգում խոտ հնձելու ժամանակ, գյուրզա տեսակի օձը խայթել է որդուն, որից հետո նրան ամիջապես տեղափոխել են Գառնիի հիվանդանոց, որտեղ բուժանձնակազմը ոչ պատշաճ բուժօգնություն է ցուցաբերել, ունենալով օձի հակաթույնը՝ չեն ներարկել եւ ցուցաբերել են այլ տիպի բուժօգնություն, որից հետո տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ որդին մահացել է: Կատարվում է քննություն: