Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Հունիս 19,2010 00:00

«Այսքան կոշտ հայտարարություններից հետո Ալիեւի հայտնվելը Սանկտ Պետերբուրգում տարբեր կերպ կարող է մեկնաբանվել, դրանցից մեկը եւ, իմ տեսակետից, ամենահավանականը արտաքին ճնշումներն են»,- ըստ panorama.am-ի՝ երեկ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ հիշեցնելով, որ մինչ հանդիպումը Ադրբեջանի նախագահը հանդես էր գալիս կոշտ հայտարարություններով, թե ինքն ասելիք չունի, խոսք պետք է ասի Հայաստանը ու հայտարարի, որ զորքերը դուրս է բերում տարածքներից: «Ալիեւը ստիպված գնաց Սանկտ Պետերբուրգ, եւ այդ ճնշման տակ գնալը ինչ-որ բան նշանակում է»,- ասաց Մանասյանը, բացատրելով, որ միջազգային հանրությունը չի հանդուրժում հակամարտությունների կարգավորման գործընթացների վիժեցումն ու դրանք ռազմական հռետորաբանության դաշտ տեղափոխելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել