Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԳԻՆ ԿՆՈՐԱՑՎԻ

Հունիս 19,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, արձագանքելով Ուսանողական այգում դեռեւս 1990-ական թվականներից ավելացող սրճարանների եւ դրանց հետեւանքով կատարվող ծառահատումների մասին այն դժգոհություններին, որը բարձրացնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» երիտասարդական շարժումը՝ ասել է, որ այդ այգում նոր հողհատկացման մասին որեւէ խոսք չկա: Ըստ քաղաքապետի, խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ այգում տեղադրվել է Վիկտոր Համբարձումյանի արձանը, եւ ներկաները, այդ թվում նաեւ ինքը, նկատել են, որ այստեղի սրճարանները բավարար ճանապարհ չեն թողնում արձանին մոտենալու, ընդամենը 3 մետր է եղել ճանապարհի լայնությունը, ուստի սրճարանների սեփականատերերին հանձնարարվել է իրենց տարածքների հաշվին լայնացնել այգու ներսում եղած ճանապարհը՝ յուրաքանչյուրը 4 մետրով: Բացի այդ, պետք է Վ. Համբարձումյանի արձանի պատվանդանը վերափոխվի ու փոքր-ինչ բարձրացվի, սա լինելու է քաղաքապետարանի հաշվին: Խոսելով հենց շարժման անվանման մասին՝ պարոն Բեգլարյանն ավելացրեց, որ այս քաղաքի տերը բոլորս ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել