Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ՞ ԿՀԱՆԵՆ

Հունիս 18,2010 00:00

Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելու ցանկությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կոչ արեց նախաձեռնել Ջաջուռում անխնամության մատնված մոտ 15 որմնանկարների աճուրդ կազմակերպել: «Այս հարցով դիմեք մասնավոր կազմակերպություններին, վստահ եմ, որ նրանք մեծ ցանկություն եւ ոգեւորություն կցուցաբերեն իրենց գրասենյակների պատերին արվեստի բարձրարժեք գործեր ունենալ, սա ձեռնտու ներդրում կլինի նրանց համար»: Կառավարության որոշմամբ՝ Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու եւ վերականգնելու նպատակով կտեղափոխվեն կառավարության թիվ 1 շենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել