Երեկ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն էր: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը կդառնար 81 տարեկան: Ներկայացվող այս լուսանկարը հոր պահոցից «Առավոտին» տրամադրել է նախկին թբիլիսաբնակ Արթուր Սահակյանը: Լուսանկարն արվել է 1956 թվականին, երբ շախմատի ապագա թագակիրը Թբիլիսի հերթական այցի ընթացքում հյուրընկալվել էր Վրաստանում լույս տեսնող «Սովետական Վրաստան» հայկական օրաթերթի խմբագրությունում:
Առաջին շարքում (ձախից՝ աջ) Սերգեյ Սահակյանը՝ գրականության եւ արվեստի բաժնի վարիչ, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, Զավեն Պողոսյանը՝ թերթի խմբագիր: Ըստ Արթուր Սահակյանի, լուսանկարը տպագրվում է առաջին անգամ: